Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Բժիշկը դարձել է թիրախ բուժղեկավարության և հասարակության կողմից

«Հաճախ ենք նկատում, որ բժիշկներին վատ են վերաբերվում: Միայն բացասական վերաբերմունքն է ծնում այն, ինչ ունենք այսօր, երբ ինչ-որ մարդիկ իրենց իրավունք են վերապահում վտանգի տակ դնելու այն բժշկի կյանքը, ով հազարավոր կյանքեր է փրկում»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանը:

Նա նշեց, որ մենք պետք է ամեն ինչ անենք բժշկի վեհ կերպարը հասարակության մեջ բարձրացնելու համար, քանի որ միայն վատը ասելով՝ ավելի ենք բարդացնում իրավիճակը. «Բացթողումների մասին, իհարկե, պետք է խոսվի, որպեսզի ունենանք բարձր որակի առողջապահական համակագ: Ամեն դեպքում, անգամ եթե կան խնդիրներ, դա չի նշանակում, թե դրա համար պետք է մինչև մահվան աստիճան ծեծել բուժաշխատողին»:

Խոսելով ոլորտի ձեռքբերումների և բացթողումների մասին՝ մասնագետը նշեց, որ լավագույն ձեռքբերումը կարող ենք համարել պետական ծառայողների և քաղծառայողների բժշկական ապահովագրությունը:

«Մոտ 126 հազար հոգի ունեցան ապահովագրություն, սակայն պետք է ունենանք ոչ միայն 126 հազարին ապահովագրելու հնարավորություն, այլև բոլորին: Կարևոր է շտապօգնության ծառայության վերազինումը և մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնությունը»,- ասաց նա:

Ըստ Զելվեյանի՝ ոլորտի ամենալուրջ բացթողումն այն է, որ այսօր մենք չունենք առողջապահության մասին մայր օրենք. «Երկար տարիներ է՝ պատրաստվում է առողջապահության մասին օրենքը, և հույս ունենք, որ այս ԱԺ-ում այն կընդունվի: Շատ խնդիրների պատճառը հենց մայր օրենքի բացակայությունն է: Խնդիր է նաև այն, որ բժիշկը արժանավայել գործելու համար չունի համապատասխան աշխատավարձ, որն էլ հաճախ դառնում է արատավոր երևույթների պատճառ:

«Բժիշկը դարձել է թիրախ ինչպես բուժղեկավարության, այնպես էլ հասարակության կողմից: Ամեն ինչում բժշկին են մեղադրում: Գուցե համակարգն ունի որոշակի թերություններ, և պետք է այն փոխել: Բայց բժշկին թիրախավորել չի կարելի»,- հավելեց ասոցիացիայի նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում