Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը նշել է, որ «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակչի Հունաստանի ընտրանու հետ հանդիպմանն իր թիմը պետք է ավելի հզոր խաղ ցուցադրի: Հիշեցնենք, որ մրցաշարի խմբային փուլում գերմանացիները 100 %-անոց արդյունք են գրանցել:
«Պետք է աշխատենք մեր խաղի որակը բարձրացնելու ուղղությամբ: Թիմերը նահանջում են և խտացնում իրենց պաշտպանության գիծը: Անգամ հոլանդացիներն էին նման կերպ խաղում: Այդ պատճառով շատ կարևոր է գրոհել ոչ միայն կենտրոնական, այլ նաև եզրային գծերով»,- հայտարարել է Լյովը:







































