Armchess.am-ը տեղեկացնում է, որ գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը և Սերգեյ Գրիգորյանցը (Ռուսաստան) Վորոնեժում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել են 5,5-ական միավոր: Նրանք միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Վլադիմիր Ֆեդոսեևից (Ռուսաստան):
Իսկ ՖԻԴԵ-ն երեւանցի միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանին հաստատել է ս. թ. հուլիսի 6-10-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացվելիք աշխարհի արագ և կայծակնային խաղի առաջնության մրցավարական հանձնաժողովի կազմում: