1news.az-ը տեղեկացնում է, որ այս ամիս Լոնդոնում կայանալու է քննարկում Ադրբեջանի` մինչև 2030-ը Եվրակառույցներին ինտեգրման մասին:
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես է գալու հայտնի իրավագետ Ալան Ռայլին, որի կարծիքով, Ադրբեջանի համար հնարավոր է կիրառել ինտեգրման նորվեգական մոդելը, որով պետությունը դառնում է եվրոպական տնտեսական միության անդամ՝ առանց Եվրամիությանը անդամակցելու: