Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռյոսլերն առանց ավտոմեքենայի է մնացել Վաշինգտոն կատարած այցի ժամանակ: Այս մասին գրում է Spiegel-ը:
Գերմանական պատվիրակության վարորդներն ավտոմեքենաները կայանել են Սպիտակ տանը շատ մոտ, ինչի համար ամերիկյան ոստիկանությունը նրանց ժամանակավորապես զրկել է վարորդական իրավունքներից:
Երբ տնտեսական խորհրդատու Ջին Սպերլինգի հետ խորհրդակցություններից հետո Ռյոսլերը և նրա գերմանացի գործընկերները պատրաստվել են մեկնել հաջորդ հանդիպմանը, Սպիտակ տան մոտ կանգնած ոստիկանը նրանց բացատրել է, թե ինչ է տեղի ունեցել: Վարորդը փորձել է պայմանավորվել ոստիկանների հետ` բացատրելով, որ խոսքը Գերմանիայի կառավարության անդամի մասին է, սակայն դա ոչ մի փոփոխություն չի մտցրել:
Դրանից հետո նախարարը ստիպված է եղել Վաշինգտոնում տեղաշարժվել առանց ավտոմեքենայի:








































