«Այսօր ամենահամեստ գնահատականներով՝ տնտեսության ստվերային մասը 30% է, իսկ դուք հարկեր/ՀՆԱ ավելացումը 0.3-0.4 կետով եք նախատեսում»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը` հավելելով, որ մեր հարևանների մոտ հարկեր/ՀՆԱ-ն մինչև 25% է, ՀՀ-ում` մոտ 17%:
Ի պատասխան՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը չի կարողանում ապահովել արդարացի և հավասար միջավայր բիզնեսի համար, ինչը բիզնեսի լրջագույն խոչընդոտն է. «Սրանով է պայմանավորված կառավարության հաջողումը կամ ձախողումը: Հաջողության հասնելու համար կառավարությունը հստակորեն ախտորոշել է մեր տնտեսության հիվանդության առաջին պրոբլեմը, բաց ներկայացնում է և տալիս լուծումներ, թե ինչպես պետք է լուծենք այս հարցը»:
Տ. Սարգսյանի կարծիքով՝ ամենակարևոր գործիքը հրապարակայնությունն է և քաղաքական կամքը:
«Տեղի կունենա ստվերային տնտեսության կրճատում, և կկրճատվի ստվերայնությունը: Այդ առումով ունենք մեծ ռեզերվներ»,- ասաց վարչապետը:








































