Ռուսաստանը պատասխան քայլեր կձեռնարկի «Մագնիտսկու օրենքի» ընդունման դեպքում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Եթե օրենքն ընդունվի, եթե սահմանափակումներ մտցվեն ՌԴ քաղաքացիների՝ ԱՄՆ մուտք գործելու համար, կնշանակի, որ կլինեն համապատասխան սահմանափակումներ ԱՄՆ անորոշ թվով քաղաքացիների համար: Եթե ինչ-որ մեկը դա անի, ուրեմն մենք էլ կանենք, դա մեր ընտրությունը չէ»,- հավելել է Պուտինը:
ՌԴ նախագահը հայտնել է իր զարմանքը, որ այդ օրենքը կապում են Ջեքսոն-Վենիկի փոփոխությունների հետաձգման հետ: «Դրանք տարբեր բաներ են»,- ընդգծել է նա:
Դրա հետ մեկտեղ Պուտինը նշել է, որ այդ ուղղումը հատկապես մեծ վնաս է հասցնելու հենց Միացյալ Նահանգներին:
Այսօր հայտնի է դարձել, որ «Մագնիտսկու օրենքի» վերաբերյալ Սենատը քվեարկություն կանցկացնի մեկ շաբաթից:







































