WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժը քաղաքական ապաստան է խնդրել Էկվադորից: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Վերջին տվյալների համաձայն` Ասանժը գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը:
Էկվադորի ԱԳՆ ղեկավարը հաղորդել է, որ իր երկրի իշխանությունները վերանայում են Ասանժի խնդրանքը, որը վիճարկում է Մեծ Բրիտանիայից իր արտաքսման մասին որոշումը:
Հիշեցնենք, որ Շվեդիան պայքարում է Ասանժին իրեն հանձնելու համար։ Այս երկրում նա մեղադրվում է բռնաբարության մեջ։ Նրա արտաքսման մասին որոշումը կայացվել է 2011 թ. փետրվարին:








































