Դոլարի ներկայիս արժևորումը պետք է դրական ազդեր արտահանման վրա և նպաստեր ծավալների ավելացմանը: Սակայն, ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, դրամի արժեզրկումն այն պարագայում դրական կազդեր, երբ պետությունն ունենար ներքին լուրջ արտադրություն:
«Այս վերջին 10-20 տարում արտադրողների զգալի մասը կա՛մ վերացավ, կա՛մ դուրս եկավ Հայաստանից, և արտահանման զգալի աճ չի նկատվի»,- ասաց Հ.Մեսրոբյանը:
Փոխարժեքի տատանումը, ըստ փորձագետի, ներկրման վրա բացասական չի ազդի, որովհետև ներկրողներն իրենց ծախսերի և փոխարժեքի տատանման վրա դնում են ավելացված 1 միավոր գումար, և քանի որ նրանք տարբեր ոլորտներում մենաշնորհ են վայելում, մարդիկ ուզած-չուզած ապրանքը կառնեն, հետևապես ներկրման մասին առանձնապես անհանգստանալ պետք չէ:









































