France Football պարբերականը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի գործող չեմպիոն «Մոնպելյե»-ի հարձակվող Օլիվյե Ժիրուն Լոնդոնի «Արսենալ»-ի հետ համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները:
Ըստ աղբյուրի` ակումբները նույնպես համաձայնության են եկել, և «Մոնպելյե»-ն 25-ամյա հարձակվողի տրանսֆերի դիմաց կստանա 12 մլն ֆունտ:
Ֆուտբոլիստի հետ կստորագրվի 4 տարվա պայմանագիր: Ժիրուն պայմանագիրը կստորագրի «Եվրո-2012»-ից վերադառնալուց անմիջապես հետո:




































