Իսրայելական Haaretz թերթի փոխանցմամբ՝ Մոսկվայում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների ավարտից հետո «Վեցնյակի» ներկայացուցիչները մեկնելու են Իսրայել:
Թերթը գրում է, որ «Վեցնյակի» ներկայացուցիչները Թել Ավիվում Իսրայելի կառավարության հետ քննարկելու են Իրանի միջուկային ծրագրի հարցը՝ իրազեկելով մոսկովյան հանդիպման արդյունքների մասին:
Թերթը հիշեցրել է, որ «Վեցնյակը» նման կերպ վարվել է մայիսի 23-24-ը Բաղդադում տեղի ունեցած նախորդ հանդիպումից անմիջապես հետո և այս դեպքում նույնպես կվարվի նման կերպ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ իսրայելական The Jerusalem Post-ը գրել էր, որ եթե հունիսի 18-19-ը Մոսկվայում կայանալիք բանակցություններում առաջընթաց չգրանցվի, ապա Իսրայելը պատերազմ կսկսի Իրանի դեմ:









































