34-ամյա կիսապաշտպան Դիդիե Դրոգբան, որը պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո լքել է Լոնդոնի «Չելսի»-ն, վաղը՝ հունիսի 20-ին, պաշտոնապես կդառնա «Շանհայ Շենհուա»-ի ֆուտբոլիստ: Այդ տեղեկատվությունը հաստատել է չինական ակումբի սեփականատեր Չժու Ջուն:
Կողմերը 2.5 տարի ժամկետով պայմանագիր կնքելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Այն կստորագրվի հունիսի 20-ին կայանալիք հատուկ մամլո ասուլիսի ժամանակ: Չինական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Դրոգբայի շաբաթական աշխատավարձը կկազմի 248 հազար եվրո:










































