Ինդոնեզիայի հարավում բեռնանավի աղետի ենթարկվելու հետևանքով 58 մարդ է զոհվել: Այս մասին, ինչպես հայտնում է ITAR-TASS-ը, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:
Բեռնանավը, որը Մանիպա նեղուցից շարժվում էր դեպի Բուրու կղզի, ընկել է փոթորկի մեջ ու շրջվել: Նախապես հաղորդվում էր, որ նավում եղել է 27 մարդ, որոնցից 13-ին հաջողվել է փրկել:
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, սակայն փրկարարները նկատում են, որ ողջ մնացած մարդկանց հայտնաբերելու շանսերը, եղանակային վատ պայմանների հետևանքով, քիչ են:







































