Լիբիայում հուլիսի 7-ին նախատեսվող Համընդհանուր ազգային կոնգրեսի ընտրություններից առաջ պաշտոնապես մեկնարկել է ընտրական քարոզարշավը: Կոնգրեսը կզբաղվի անցումային կառավարության, ինչպես նաև սահմանադրական հանձնաժողովի ձևավորմամբ, որը պետք է երկու ամսում մշակի և հանրաքվեի ներկայացնի նոր հիմնական օրենքի նախագիծը: Եթե փաստաթուղթը հավանություն ստանա, Լիբիայում կես տարվա ընթացքում կանցկացվեն նախագահական և խորհրդարանակն ընտրություններ:
Նախընտրական քարոզարշավը կտևի 18 օր և կավարտվի հուլիսի 5-ին:
Ընտրողների, կուսակցությունների, քաղաքական միավորումների և անկախ թեկնածուների գրանցումը անցկացվել է մայիսի 1-21-ը: Արդյունքում գրանցվել է 2.7 մլն մարդ, ընտրելու ձայն ունեցողների մոտ 80%-ը: Կոնգրեսում տեղ զբաղեցնելու համար կպայքարեն ավելի քան 30 կուսակցություններ:









































