«Եվրո-2012»-ի խմբային փուլի եզրափակիչ Իսպանիա-Խորվաթիա հանդիպմանը խորվաթները կրած պարտությունից հետո զրկվեցին մրցաշարում հետագա պայքարի հնարավորությունից: Այնուամենայնիվ, Խորվաթիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սլավեն Բիլիչը հայտարարել է, որ գոհ է իր սաների ցուցադրած խաղից:
«Շնորհավորում եմ իսպանացիներին, իսկ իմ սաներին ասել եմ, որ հերոսներ են: Գիտակցում էինք, որ շատ բարդ դիմակայություն է սպասվում, բայց վստահ էինք, որ կարող ենք 2-3 գոլային պահ ստեղծել մրցակցի դարպասի մոտ: Այդպես էլ եղավ: Ցավոք, մենք չկարողացանք գոլ խփել:
Հպարտանում եմ իմ թիմով, որը հիանալի խաղ ցուցադրեց «Եվրո-2012»-ի, կարելի է ասել, ամենաբարդ խմբում»,- ասել է Բիլիչը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ:







































