Խորվաթիայի ազգային հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը, ով հաջող ելույթ է ունենում «Եվրո-2012»-ում, գրավել է կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարության ուշադրությունը:
Marca-ի տեղեկացմամբ` կատալոնական ակումբի ներկայացուցիչներից մեկը հետևել է «Վոլֆսբուրգ»-ի 26-ամյա հարձակվողի գործողություններին` Իտալիայի հավաքականի դեմ խաղում (1:1), երբ Մանջուկիչը խփեց պատասխան գոլը:
Պարբերականը հաղորդում է նաև, որ հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում է նաև Մյունխենի «Բավարիա»-ն:








































