Saturday, 27 06 2026
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը
Ժամանակավրեպ է ՔՊ ներկայացրած նախագծի վերաբերյալ քննարկումը որպես վերջնական փաստաթղթի․ Ղազարյան
Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է
22:00
Հետպատերազմյան Սիրիա․ քրդերի անորոշ ապագան

Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները

Հունիսի 23-ը, 24-ը և 25-ը դարձել են ամենաշոգ օրերը, որ երբևէ գրանցվել է Ֆրանսիայում: Այս մասին հաղորդել է BFMTV-ն։

«Հինգշաբթի օրը (հունիսի 25-ին) 30 աստիճան Ցելսիուսի համազգային ջերմաստիճանային ինդեքսով գրանցվել է մեր օդերևութաբանական պատմության մեջ ամենաշոգ օրը՝ հավասարվելով չորեքշաբթի օրվա ցուցանիշներին։ Ավելի կոնկրետ՝ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի օրերը ռեկորդներ են սահմանել և հետ մղել 2019 թվականից ի վեր գոյություն ունեցող առաջատարների եռյակին՝ երեք ամենաշոգ օրերը դառնալով 1947 թվականին վիճակագրությունն սկսելուց ի վեր», – նշում է հեռուստաալիքը։

Սաստիկ տապը շարունակվում է ամբողջ Ֆրանսիայում՝ առանձին դեպարտամենտներում հասնելով 43,2 աստիճանի։

Հաղորդվում է, որ հունիսի 25-ին Ֆրանսիայի եվրոպական մասի 96 դեպարտամենտից 72-ում հայտարարվել է եղանակային վտանգավորության ամենաբարձր՝ կարմիր մակարդակ: Հունիսի 26-ին կարմիր մակարդակ է սպասվում 61 դեպարտամենտում, իսկ 25 դեպարտամենտում՝ նարնջագույն մակարդակ:

Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժյոֆրեն հայտարարել է, որ փակվել է 3500 դպրոց, իսկ շուրջ 10 000-ը կա՛մ փոխել են պարապմունքների գրաֆիկները, կա՛մ դրանք տեղափոխել ավելի հարմար շինություններ։ Երկրի մի շարք դեպարտամենտների ծանուցվել է «շատ բարձր» հրդեհային վտանգավորության մասին։

Այս օրերին անոմալ տապից տառապում է ոչ միայն Ֆրանսիան։ ԶԼՄ-ները հաղորդում են, որ հունիսի համար ջերմաստիճանային ռեկորդ է սահմանվել Մեծ Բրիտանիայում, որտեղ գրանցվել է 35,7 աստիճան Ցելսիուս։

Շվեյցարիայում հինգշաբթի օրը «զգալիորեն գերազանցվել է» 80-ամյա ամսական ջերմաստիճանային ռեկորդը. երկրի հյուսիս-արևմտյան Բազելում գրանցվել է 38 աստիճան Ցելսիուս։

Նիդեռլանդների օդերևութաբանական ինստիտուտը պատմության մեջ առաջին անգամ հայտարարել է ծայրահեղ շոգի «կարմիր նախազգուշացում», որը հունիսի 26-ին գործում է երկրի մեծ մասում։ Ինստիտուտի տվյալներով՝ առանձին շրջաններում ջերմաստիճանը կարող է հասնել 40 աստիճանի։ Նախազգուշացում է տրվել, որ «իրավիճակը վտանգավոր է»։ Տագնապի կարմիր մակարդակը կվերաբերի երկրի 12 նահանգներից ութին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում