Saturday, 27 06 2026
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից

Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը ողջունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հայտարարությունը միջազգային կոալիցիա ստեղծելու մասին՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (ՅՈւՆԻՖԻԼ) գործունեության ավարտից հետո երկրին աջակցելու համար։ Այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահական գրասենյակը։

«Հանրապետության նախագահն այս նախաձեռնությունը համարել է Լիբանանի ինքնիշխանությունն ու կայունությունը սատարելու միջազգային հանձնառության անկեղծ արտահայտություն և ամբողջ տարածքում, մասնավորապես՝ հարավային սահմանային շրջաններում, անվտանգության պահպանման և պետական ​​իշխանության տարածման գործում Լիբանանի զինված ուժերի ունեցած դերի իրական գնահատում», – նշվել է հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ նախագիծը համահունչ է Լիբանանի հետևողական դիրքորոշմանը, որ լիբանանյան բանակը պետք է լինի երկրի հարավում անվտանգության միակ երաշխավորը։

Իտալիան և Ֆրանսիան համաձայնության են եկել կոալիցիա կազմել՝ ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի գործունեության ավարտից հետո Լիբանանին աջակցելու համար։

«Լիբանանի ճգնաժամային իրավիճակում Իտալիան և Ֆրանսիան կարող են վճռորոշ դեր խաղալ։ ՄԱԿ-ի առաքելությունը ավարտվում է տարեվերջին, և մենք որոշել ենք կոալիցիա կազմել՝ Լիբանանին աջակցելու և ՅՈւՆԻՖԻԼ-ից հետո ծրագիր մշակելու համար», – ասել է Մելոնին հունիսի 25-ին Ֆրանսիայի Անտիբ քաղաքում երկկողմ միջկառավարական գագաթնաժողովի ավարտից հետո կայացած մամուլի ասուլիսում, որին մասնակցել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Նա հավելել է, որ շուտով կանցկացվի Լիբանանին նվիրված միջազգային համաժողով։

Լիբանանում խաղաղապահ առաքելությունը ստեղծվել է 1978 թվականին Իսրայելի կողմից երկիր ներխուժումից հետո՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն։ Դրա մանդատը երկարաձգվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ։ ՅՈՒՆԻՖԻԼ-ում ընդգրկված է անձնակազմի մոտ 8200 անդամ 47 երկրից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում