Նոր հետազոտության տվյալներով՝ ըստ ինտերնետ կայքերի հաճախելիության կարելի է իմանալ մարդու ընկճախտային տրամադրության մասին: Միսուրիի Գիտության և Տեխնոլոգիայի համալսարանի հետազոտողները հարցաքննության են ենթարկել 216 ուսանողի: Նրանք նկարագրել են իրենց տրամադրությունը, որից հետո ուսումնասիրվել է համացանցում նրանց վարքը: Այս մասին տեղեկացնում է mybroadband պորտալը:
Ընկճախտով տառապողների մոտ նկատվել է էլեկտրոնային փոստերի աննպատակ ստուգում, մեծաքանակ տեսանյութերի դիտում և այլն:
Գիտնականները ցանկացել են այդ կերպ պարզել ոչ թե այն, թե ընկճախտի ժամանակ օգտատերերն ում օգնությանն են ամենից հաճախ դիմում, այլ դա եղել է ընկճախտով տառապողների կողմից ինտերնետ կայքերի հաճախելիության մոնիտորինգ:







































