Շոկոլադը կարող է ուժեղացնել դեղամիջոցների արդյունավետությունը: Այս մասին պնդում են Միացյալ Թագավորության գիտնականները: Բրիտանական բիոտեխնոլոգիական Lycotec ընկերության հետազոտողների տվյալներով, որոնք Քեմբրիջում փորձարկումներ են անցկացրել, գտել են միջոց` միավորելու շոկոլադից պատրաստված արտադրատեսակները որոշ դեղամիջոցների հետ` ոչ միայն վերջիններիս համային հատկանիշները լավացնելու, այլև դրանց բուժական ազդեցությունն ուժեղացնելու համար: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը: Խոսքը, մասնավորապես, շոկոլադի ու խոլեստերինի դեմ պայքարի դեղամիջոցների համադրության մասին է:
Lycotec-ի հիմնադիր Իվան Պետրյաևի խոսքերով` կակաոյի մեջ պարունակվող ֆլավոնոլները (ակտիվ քիմիական նյութ), որոնք մաշկը հագեցնում են թթվածնով ու դանդաղեցնում ծերացման արագությունը, ունեն դեղամիջոցների ազդեցությունն ուժեղացնելու ներուժ:








































