Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ծովային նավահանգիստների կազմակերպությունը մոտ 41 միլիոն դոլար է ներդնում ծովում նավթի թափման դեմ պայքարի համար նախատեսված նավերի կառուցման մեջ:
Ենթադրվում է, որ այդ նավերը կարող են օգտագործվել նավթով աղտոտված Իրանի տարածքային ջրերի մաքրման ժամանակ, և ոչ միայն: Իրանի ծովային նավահանգիստների կազմակերպության ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Գադերին հայտարարել է, որ իրենք անցկացնելու են ազգային և տարածաշրջանային ցուցահանդեսներ, ինչպես նաև ծովի աղտոտվածության դեմ պայքարի շուրջ զորավարժություններ: Պլանավորված է, որ դրանց կմասնակցեն նաև Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքմենստանն ու Ադրբեջանը:







































