Նյու Յորքում մի քանի հազար մարդ է դուրս եկել ցուցադրական բողոքի` ընդդեմ ոստիկանների կողմից քաղաքի փողոցներում մարդկանց խուզարկության: Այս մասին հայտնում է AFP-ն:
Ակցիան սկսվել է Հառլեմի շրջանում, որից հետո մասնակիցները քայլերթով շարժվել են Մանհեթենի ուղղությամբ, ապա հասել Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգի նստավայր:
Իրավապաշտպանների կարծիքով` մարդկանց մեծ մասը, որոնց կանգնեցնում են քաղաքի փողոցներում ու ստուգում փաստաթղթերը, սևամորթներ են ու լատինաամերիկյան ծագմամբ քաղաքացիներ:
Ամերիկացի իրավապաշտպանների տվյալներով` 2011 թ. իրավապահները միայն Նյու Յորքում ստուգել են 685 հազար 724 մարդու փաստաղթեր, որոնց 54 տոկոսը աֆրոամերիկացիներ են, 34-ը` ներագաղթյալներ Լատինական Ամերիկայից:
Ընդ որում` անցորդներից 10-ից 9-ի փաստաթղթերում ամեն ինչ կարգին է եղել:








































