Լոնդոնի «Տոտենհեմ»-ի գլխավոր մարզչի թափուր պաշտոնի գլխավոր հավակնորդներն են «Պորտու»-ի և «Չելսի»-ի նախկին մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը և Ֆրանսիայի ազգային հավաքականի ներկայիս մարզիչ Լորան Բլանը:
Բրիտանական մամուլի տեղեկությունների համաձայն` ակումբի նախագահ Դանիել Լևին անձամբ է հետևելու թիմի նոր գլխավոր մարզչի ընտրության ընթացքին: Լրատվամիջոցները հայտնում են նաև, որ «Տոտենհեմ»-ի ղեկավարները միջնորդների օգնությամբ արդեն կապ են հաստատել Վիլաշ-Բոաշի ներկայացուցիչների հետ: Մոտակա օրերին պորտուգալացի մասնագետը կարող է բանակցություններ վարել Լևիի հետ:
Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբի նախկին գլխավոր մարզիչն էր Հարի Ռեդնապը, ով հրաժարական ներկայացնելուց հետո ազատվել է աշխատանքից:








































