«Մետալիստ» մարզադաշտում կայացած Պորտուգալիայի և Նիդերլանդների ազգային հավաքականների հանդիպումն ավարտվել է Պաուլու Բենտուի սաների հաղթանակով` 2:1 հաշվով:
Պորտուգալիայի ընտրանու ավագ Քրիշտիանու Ռոնալդուն դուբլ է հեղինակել, ինչն էլ դարձել է թիմի հաղթանակի գրավականը: Ռոնալդուն Պորտուգալիա- Նիդերլանդներ հանդիպման լավագույն խաղացող է ճանաչվել:
Խաղի ավարտից հետո կայացել է ֆուտբոլիստի պարգևատրման արարողությունը, իսկ պորտուգալացի երկրպագուները նշել են «Եվրո-2012»-ի խմբային փուլում գրանցած ազգային թիմի հաջողությունը:









































