Եգիպտոսի «Մուսուլման եղբայրներ» շարժումը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթել է իրենց թեկնածուն՝ Մոհամմեդ Մուրսին:
«Մուսուլման եղբայրներ» շարժման կողմից ստեղծված Ազատության և արդարության կուսակցության Twitter-ի էջում այսօր տարածված հաղորդագրությունում ասված է. «Դոկտոր Մոհամմեդ Մուրսին, ժողովրդի կողմից ընտրված առաջին նախագահն է»:
Ավելի վաղ, շարժման ներկայացուցիչ Խալեդ Ղազազը հայտարարել էր, որ մշակված քվեների 81 տոկոսը Մուրսիին շնորհում են ձայների 52,5 տոկոսը:
Նույն տեղեկություններով, նրա մրցակից Ահմեֆ Շաֆիքը, որը Հոսնի Մուբարաքի պաշտոնավարման տարիներին երկրի վարչապետն ու փոխնախագահն էր, ստացել է ձայների 47,5 տոկոսը:
Հիշեցնենք, որ ընտրությունների առաջին փուլում Մուրսին հավաքել էր 24, 8%, իսկ Շաֆիքը՝ 23, 7 տոկոս ձայն:









































