Ուրուգվայը և Արգենտինան 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացնելու համատեղ հայտ կներկայացնեն: Այդ մասին հայտարարել է Ուրուգվայի ֆուտբոլի միության նախագահ Սեբաստյան Բաուզան` ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերի պաշտոնական այցի ժամանակ:
«Ցանկանում եմ խոսել բոլոր ուրուգվայացիների երազանքի` 2030 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը մեր երկրում անցկացնելու մասին: Չէ՞ որ հենց 2030 թվականին կնշվի Ուրուգվայում կայացած աշխարհի առաջնության հարյուրամյակը»,-ասել է Բաուզան:
Բլատերն առայժմ զերծ է մնում մեկնաբանություններից:









































