Ծայրահեղ աջակողմյան «Ազգային ճակատի» առաջնորդ, 2012 թ. նախագահական ընտրությունների թեկնածու. խորհրդարանի պատգամավորական թեկնածու Մարին Լե Պենը քվեարկել է Էնեն-Բոմոնի ընտրական տեղամասում։
Ինչպես գրել է Interfax գործակալությունը, Լե Պենն ընտրատեղամաս է ժամանել կուսակցական համախոհների հետ միասին: Քվեարկությունից հետո նա պատասխանել է լրագրողի հարցերին:
Հիշեցնենք, որ այսօր Ֆրանսիայում տեղի է ունենում երկրի խորհրդարանի ստորին պալատի` Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը, որն անցկացվում է մեծամասնական սկզբունքով: Երկրի տարածքը բաժանվել է 577 ընտրական շրջանների՝ ըստ պատգամավորական մանդատների թվի:
Ընտրությունների առաջին փուլը տեղի էր ունեցել մեկ շաբաթ առաջ, որի ժամանակ միայն 36 թեկնածուներ են կարողացել իրենց տեղն ապահովել Ազգային ժողովում:








































