Հունիսի 17-ին, ժամը 13.59-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 8 տան տանիքը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.08-ին, մարվել` 14.25-ին:
Այս մասին «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը։








































