Goal. com-ը հայտնում է, որ 2012 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունից հետո Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է լքել զբաղեցրած պաշտոնը:
Լյովը Բունդեսթիմը գլխավորել է 2006 թվականի աշխարհի առաջնության ավարտից հետո՝ այդ պաշտոնում փոխարինելով Յուրգեն Կլինսմանին: Մասնագետի գլխավորությամբ Գերմանիայի ընտրանին դարձել է Եվրոպայի 2008 թվականի առաջնության արծաթե և 2010 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Երբեմն փոփոխություններն անհրաժեշտ են: Կգա այնպիսի ժամանակ, երբ նոր գաղափարներ անհրաժեշտ կլինեն, երբ ես կհասկանամ, որ արել եմ այն ամենն, ինչ կարող էի: Այդ դեպքում նոր մարտահրավերի անհրաժեշտություն կառաջանա:
Չգիտեմ, թե դա երբ տեղի կունենա, բայց վստահ եմ, որ կկռահեմ այդ պահը: Սակայն մինչ այդ ես ցանկանում եմ հաջողությունների հասնել ազգային թիմի հետ: Եվրոպայի ընթացիկ առաջնությունից հետո մեր նպատակը կլինի 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությունը»,- հայտնել է մասնագետը:








































