ԵՄ խորհուրդն ուրբաթ օրը հայտարարել է Սիրիայի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի մասին, ըստ որի՝ այդ երկիր շքեղության առարկաներ և երկակի նշանակության ապրանքներ ներմուծելու վրա բեռնարգելք կդրվի։ Փաթեթն ուժի մեջ կմտնի հունիսի 17-ից։ Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Պատժամիջոցների տվյալ փաթեթն իրականացնելու որոշումն ապրիլի 23-ին Լյուքսեմբուրգում ընդունել են ԵՄ 27 երկրների ԱԳՆ ղեկավարները
Այժմ ԵՄ պատժամիջոցների՝ ակտիվների սառեցում և մուտքի այցագրի մերժում ենթադրող ցուցակում ներառված են Սիրիայի նախագահ Բաշար Ասադին մոտ մարդիկ և կազմակերպություններ: