Համացանցի միջոցով ձայնային շփման ծառայությունների կիրառման արգելքը Եթովպիայում հայտնվել է արգելքի տակ: Ինչպես տեղեկացնում է Al-Jazeera-ն, համապատասխան օրենքն ուժի մեջ է մտել մայիսի 24-ին, սակայն միջազգային ԶԼՄ-ներն այս մասին իմացել են միայն այսօր:
Արգելքի տակ են հայտնվել մասնավորապես Skype-ն ու Google Talk-ը: Դրանցից օգտվողները, կարող են բանտում հայտնվել մինչև 15 տարի ժամկետով: Երկրի իշխանությունները նման քայլը բացատրում են ազգային անվտանգության ապահովման և տեղի հեռահաղորդակցական ընկերությունների մենաշնորհին աջակցության հարցերով:
Հունիսի 7-ին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հաղորդել է, որ Եթովպիայի միակ ինտերնետ փրովայդերը հանդիսանում է Ethio-Telecom ընկերությունը: Այն ֆիլտերեր է տեղադրել բաժանորդների կողմից Tor ծառայության կիրառման վրա: Tor-ը թույլ է տալիս դուրս գալ ցանց «անանուն» և շրջանցել փրովայդերների սահմանած արգելքները:
2010 թվականի դրությամբ՝ ինտերնետ ունեցել է Եթովպիայի բնակչության մեկ տոկոսը:








































