2005թ. այս օրը Գերմանիայի խորհրդարանը` Բունդեսթագը, առանց կրկնակի քննարկման, միաձայն ընդունեց «1915 թվականի ապրիլի 24-ի կոտորածի 90-ամյակի կապակցությամբ հայերի հիշատակման օրվա» բանաձևը, որում նշվում է, որ Գերմանիան պետք է աջակցի թուրքերի և հայերի համերաշխությանը:
Փաստաթղթում նախորդ դարասկզբի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները չեն որակվում «Ցեղասպանություն» տերմինով, սակայն այնտեղ մի պարբերություն կա, որտեղ ասվում է, որ միջազգային պատմաբանները տեղի ունեցածը անվանում են «Հայոց ցեղասպանություն»:









































