Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության աշխատակիցները կարողացել են այսօր մտնել Ալ-հաֆֆա քաղաք, հաղոոդում է Reuters-ը:
Հիշեցնենք, երեկ հաղորդվում էր, որ Սիրիայի կառավարական զորքերը կարգուկանոն և անվտանգություն են վերականգնել քաղաքում: Դիտորդները փորձում էին Ալ-Հաֆֆա մտնել հունիսի 7-ից, սակայն նրանց խանգարում էին այդ շրջանում շարունակվող բռնությունները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը պնդում էր, որ դիտորդների վրա անգամ կրակել են:








































