Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Twitter միկրոբլոգների ցանցում տարածվել էր Քիմ Քարդաշյանին նման մի կնոջ լուսանկար: Ըստ այդմ՝ բամբասանք էր տարածվել, որ այն Քանյե Ուեսթն է տեղադրել։ Քանյեն հրապարակավ հերքել էր լուրերը՝ ասելով, որ լուսանկարի աղջկան չի ճանաչում:
TMZ-ի փոխանցմամբ՝ այդ կինը պոռնոաստղ Ամիյա Միլեյն է: Նա հաղորդել է, որ դա հենց իր լուսանկարն է, և ինքը երբեք սիրավեպ չի ունեցել Քանյեի հետ: Հայտարարությունը չի գոհացել ընթերցողներին, քանի որ լուսանկարի աղջիկը կազմվածքով և դեմքի որոշոկիորեն երևացող հատվածով նման է Քարդաշյանին:
Հերթական բամբասանքին վերջ դնելու համար պարբերականը հաստատել է Ամիյայի և Քիմի տարբերությունը՝ լուսանկարներում ընգծելով Ամիյայի մարմնի արտասովոր պիրսինգները, որոնցից Քիմը չունի: Երկու պիրսինգները նրա երիկամային հատվածում են, մեկը՝ թևին: Իր մարմնի պիրսինգները Լոս Անջելեսում ընկերոջ հետ զբոսանքի ժամանակ ԶԼՄ-ներին ցույց է տվել անձամբ Ամիյան: Դրանք իսկապես համընկել են լուսանկարներում պատկերվածներին:








































