Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի կենտրոնական ռազմական հոսպիտալում մահացել է ադրբեջանական բանակի սպա Իլգար Վերդիևը, ով հունիսի 9-ի լույս 10-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում (Շահումյանի շրջան) պայթել էր ականի վրա:
Վերդիևը փորձել էր ականապատ դաշտից դուրս բերել իրենից քիչ առաջ ականի վրա պայթած սպա Զաիր Մամեդովին, սակայն ինքն էր պայթել երկրորդ ականի վրա: Վիրավոր սպաներին տեղափոխել էին Բաքվի կենտրոնական հոսպիտալ: Բժիշկները ստիպված էին եղել կտրել Վերդիևի ձեռքը և Մամեդովի ոտքը: Դրանից հետո նրանց վիճակը գնահատվում էր կայուն:









































