Մյանմարի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Չժին 24 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Եվրոպա:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, նա ժամանել է Ժնև, որտեղ հինգշաբթի ելույթ կունենա Աշխատանքի համաշխարհային կազմակերպության նիստին:
Այդ կազմակերպությունը երեկ Մյանմարի վրայից հանել է ավելի քան 10 տարի գործող պատժամիջոցները:
Եվրոպայում շրջագայելու ընթացբւմ Սու Չժին կայցելի Նորվեգիա, որտեղ հավանաբար ելույթ կունենա Նոբելյան դասախսությամբ: Նա Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել դեռ 1992թ., երբ տնային կալանքի տակ էր (նա տնային կալանքի տակ անցկացրել է ավելի քան 10 ատրի):
Մյանմարի իշխանությունները վերջին շրջանում երկրում բազմաթիվ բարեփոխումներ են իրականացրել, ինչը հնարավորություն է տվել Սու Չժիին դառնալ խորհրդարանի պատգամավոր և տևական ժամանակ անց առաջին անգամ մեկնել արտասահման:







































