Հնդկաստանի արևելքում՝ Վիշակհապատնամ քաղաքի պղնձաձուլակական գործարանում բռնկված հրդեհի հետևանքով առնվազն 15 մարդ ողջ-ողջ այրվել է: Այս մասին հաղորդում է հնդկական IANS լրատվական գործակալությունը:
Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հրդեհի պատճառը եշել է ձեռնարկության թթվածնային բաժնում տեղի ունեցած պայթյունը: Նշվում է, որ վիրավորվել է ավելի քան 20 մարդ: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Բժիշկները մտավախություն ունեն, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ վիրավորները ծայրահեղ ծանր վիճակում են:









































