Լինդսեյ Լոhանին առաջարկել են The Canyons թրիլլերում խաղալ գլխավոր դերերից մեկը։ Այս մասին տեղեկացնում է The Wrap կայքը:
Ֆիլմի բեմադրությամբ կզբաղվի Պոլ Շրեդերը: Ավելի վաղ նա, որպես ռեժիսոր, աշխատել է American Gigolo, Cat People, Dominion: Prequel to the Exorcist ֆիլմերում: Բացի այդ, նա սցենարներ է գրել Մարտին Սկորսեզեի Taxi Driver, Raging Bull և The Last Temptation Of Christ ֆիլմերի համար:
The Canyons ֆիլմի սցենարի հեղինակն ամերիկյան գրող Բրեթ Իսթոն Էլլիսն է: Տղամարդու գլխավոր դերը խաղում է Ջեյմս Դինը:
Ներկա պահին Լոhանը նկարահանվում է «Լիզ և Դիք» հեռուստատեսային ֆիլմում, որտեղ խոսքն Էլիզաբեթ Թեյլորի և Ռիչարդ Բերթոնի փոխհարաբերությունների մասին է: Լինդսեյը խաղում է Թեյլորի դերը, իսկ Բրենթոնի դերում հանդես է գալիս Գրանտ Բոուլերը:









































