ՌԴ-ում ընթանում է Կազանի Գրան պրին, որտեղ հրաշալի ելույթներ է ունենում հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը: Էլինան 4-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով առավելության հասավ Կոստինցևայի նկատմամբ ու վաստակեց 3 միավոր` դառնալով մրցաշարի միանձնյա առաջատար:
Եվս 4 շախմատիստներ վաստակել են 2.5 միավոր և կիսում են 2-4-րդ տեղերը: 5-րդ տուրում Դանիելյանն իր ուժերը կչափի Սմիլիթի հետ` հանդես գալով սև խաղաքարերով:







































