«Ռոսօբորոնէքսպորտ»-ը կավարտի Սիրիային «Պանցիր- С1» զենիթային հրթիռա-հրանոթային համալիրների մատակարարումը՝ համաձայն գործող պայմանագրի: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Սևաստյանովին:
Նրա խոսքերով՝ «Պանցիր» համալիրների մատակարարումը շարունակվում է, քանի որ Ռուսաստանը դրանով չի խախտում որևէ միջազգային իրավունք:
«Ստորագրված պայմանագրերը, որոնք չեն հակասում միջազգային օրենսդրությանը, պետք է իրականացվեն,- ընդգծել է Սևաստիանովը՝ հավելելով,- մենք Սիրիային մատակարարում ենք ոչ թե հարձակման միջոցներ, այլ միայն հակաօդային պաշտպանության, որոնք նախատեսված են արտաքին ագրեսիային դիմակայելու համար»:
«Պանցիր-С1» համալիրների մատակարարման վերաբերյալ ռուս-սիրիական պայմանագրի ժամկետն ավարտվում է 2013 թ.: Այս պահին պայմանագիրն իրականցված է 30%-ով:







































