РИА Новости-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը երկրի օրենսդրության խախտում է հայտնաբերել Վրաստանի ավելի քան 9000 քաղաքացիների մոտ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է այդ ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Վերջինիս խոսքերով՝ Վրաստանի ավելի քան 9000 քաղաքացիներ Ռուսաստանում են գտնվում՝ խախտելով 90-օրյա ժամանման ռեժիմը: Նա հավելել է, որ կարգուկանոն պահպանելու համար իրենք շարունակելու են հայտնաբերել այդպիսի մարդկանց և նրանց նկատմամբ որոշում կայացնել կա՛մ միգրացիոն ծառայության, կա՛մ էլ դատարանի միջոցով:








































