Այսօր Ֆիլիպինների հարավում ուղևորատար լաստանավն աղետի է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է 2 մարդ, 22 մարդ անհետ կորել է: Այս մասին, ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, հայտարարել է Ֆիլիպինների առափնյա պաշտպանության ծառայությունը:
Դրա տեղեկությունների համաձայն` ներկայում 34 ուղևորից 22-ը փրկվել է: Փրկվել է նաև այսօր առավոտյան Պալավան կղզու մոտ խորտակված «Էմ-Վի Ջոսիլ-2» լաստանավի անձնակազմի 12 անդամ: Եվս 22 մարդու որոնումները շարունակվում են:
Ֆիլիպիններում ողբեգությունները ծովում բացառություն չեն: Դրանից ամենամասշտաբայինը տեղի է ունեցել 1887թ. դեկտեմբերին, ինչի հետևանքով խեղդվել էր շուրջ 4000 մարդ:








































