Ինչպես տեղեկացնում է Glendale News-ը, փոխհատուցման հիմնադրամից 2.1 մլն դոլար վերջնականապես կտրամադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին, որոնք ավելի քան մեկ տարի դատական քաշքշուկների մեջ են:
Երկուշաբթի՝ լսումների ժամանակ, դատավոր Քրիստինա Սնայդերը հայտնել է, որ եթե փաստաբանները համաձայնեն, ապա հայցվորներից 100 –ի գործը կկարճվի:
Հայցերի վերանայման և փոխհատուցման տրամադրման հարցը բարձրացրել է Holthouse Carlin and Van Tright իրավաբանական խորհրդատվական ընկերության փաստաբանների խումբը: Ընդ որում՝ հայցերից 13 հազարը վերանայվել է Գլենդելի փաստաբան Վարդգես Եղիայանի պահանջով:
Նշենք, որ փոխհատուցման 17 կտրոնները ( 312,000 դոլար ընդհանուր արժողությամբ) հաստատված են եղել «Boyajian and Associates»-ի կողմից՝ փաստաբան Բերջ Բոյաջյանի գլխավորությամբ:
Փոխհատուցման տրամադրումից հետո հիմնադրամում կմնա 700 հազար դոլար: Դեռևս հայցեր կան, որոնք վարույթում են:








































