ԱՄՆ դաշնային դատախազները հայտնել են, որ ձերբակալվել է մեքսիկացի հայտնի նարկոբարոնի եղբայրը, և չեզոքացվել է փողերի լվացման խոշոր խողովակ: Ինչպես հաղորդում է BBC-ն, Խոսե Տրևինո Մորալեսի ձերբակալման գործողությունն իրականացվել է նրա ագարակում՝ Օկլահոմա նահանգում, ինչպես նաև Նյու Մեքսիկո նահանգի հիպոդրոմում: Նրա հետ ձերբակալվել է ևս 6 մարդ:
Խոսե Տրևինո Մորալեսը Zetas ազդեցիկ նարկոկարտելի ղեկավար Միգել Անխել Մորալեսի կրտսեր եղբայրն է: Ավագ եղբոր դեմ նույնպես մեղադրանք է ներկայացված, սակայն նա թաքնվում է հավանաբար Մեքսիկայում:
ԱՄՆ իշխանությունները պնդում են, որ եղբայրները միլիոնավոր դոլարներ են ծախսել լավագույն հիպոդրոմներից մեկի վրա՝ որպես հանցավոր փողեր լվանալու հնարամիտ մեթոդ:







































