Անգլիայի ընտրանին հերթական վնասվածքն է արձանագրել: «Եվրո-2012»-ի շրջանակներում կայացած Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպման ժամանակ առաջ թիմի գլխավոր մարզչի օգնական Ռեյ Կլեմենսը վնասվածք է ստացել:
Հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Ռոյ Հոջսոնն առաջին հերթին իր օգնականի պաշտոնը զբաղեցնելու նպատակով թիմ է հրավիրել 63-ամյա Կլեմենսին, ով նախկինում ազգային հավաքականի դարպասապահն է եղել:
Դարպասապահ Ջո Հարթին վերջնական ցուցումներ տալու ժամանակ մասնագետը ոլորել է ոտքը: Ռոյ Հոջսոնի օգնականը ստիպված է Անգլիա վերադառնալ` ոտքը վիրահատելու համար։








































