Ֆուտբոլի Եվրոպայի 2013 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ուժերը չափեց Անդորայի ընտրանու հետ:
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց մեր ընտրանու` 4:1 հաշվով հաղթանակով:
Արդեն 4-րդ րոպեին հաշիվը բացեց Հովհաննես Հովհաննիսյանը: Պատասխան գնդակը խփելու համար հյուրերից պահանջվեց 30 րոպե. իր հաշվին գոլ գրանցեց Ադամս Սմիթը:
36-րդ րոպեին մեր ընտրանու կազմում աչքի ընկավ Անդրանիկ Ոսկանյանը, իսկ թիմի ավագ Արտակ Եդիգարյանը 46-րդ րոպեին խփեց մեր թիմի 3-րդ գոլը` մեծացնելով հաշվի տարբերությունը: 89-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կամո Հովհաննիսյանը և Հայաստանի հավաքականի հաղթանակը դարձրեց ջախջախիչ:










































