Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

ՀՀ իշխանություններն այսօր այստեղից-այնտեղից գումար են մուրում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

– ՀՀ իշխանությունները, վերջերս նաև Բրյուսելում վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտարարում են, որ Հայաստանն ընտրել է զարգացման եվրոպական ուղին, իսկ Եվրասիական միության կազմում հեռանկար չեն տեսնում: Ինչպե՞ս կգնահատեք այդ դիրքորոշումը:

– Ձևակերպումներն այդքան էլ հստակ չեն: Վերջին 2 տարվա մեջ Տիգրան Սարգսյանն ազատ տնտեսական գոտու, Եվրասիական միություն մտնել-չմտնելու մասին տարբեր կարծիքներ է հայտնել: Ի վերջո, մենք գնում ենք դեպի Եվրոպական միություն: Ի վերջո, կան եվրոպական ստանդարտներ, որոնց շրջանակներում մենք պետք է կարողանանք մեր տնտեսությունն աշխատացնել: Ինչքանո՞վ է դա համընկնում Եվրասիական միության ստանդարտներին` ես չգիտեմ: Պետք է նաև հաշվի առնել, թե մեր կախվածությունը որի՞ց է ավելի շատ: Ի վերջո, տնտեսական առումով շահն է ավելի կարևոր: Ո՞վ է ավելի շատ տալու Հայաստանին: Այս հարցի պատասխանը ոչ մեկը չի տալիս: Այս ամենը նրա համար է, որ գումար բերեն: ՀՀ իշխանություններն այսօր այստեղից-այնտեղից գումար են մուրում, որովհետև տնտեսությունը չեն կարողանում պահել: Ներդրումների ներգրավման այն ակնկալիքը չկա, հակառակը՝ կապիտալի արտահոսք կա: ԵՄ-ն, որոշակի պայմաններ կատարելու դեպքում, գումար պետք է տա, որպեսզի բյուջետային ծախսերը փակեն, կառավարության որոշում էլ կար՝ բյուջետային ծախսերը փակել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի համար ստացված գումարներից: Այսինքն` կվերցնեն կփակեն, հետո կստանան, տեղը կդնեն: Նման վիճակ է ստեղծվել:

Դրա համար պետք է գնահատականներ տրվի՝ ո՞րն է առավել շահավետ, որովհետև մի տեղից «Նաիրիտի» համար են փող ուզում վերցնել, ԱԷԿ-ի հետ կապված խնդիրը կա՝ փողը ո՞վ է տալու: Ամեն տեղ օդից կախված վիճակ է: Նույն Իրանի դեպքում՝ ՀԷԿ-ն ու երկաթուղին կառուցում ենք, չենք կառուցում: Անորոշություն է, որի պատասխանը կկարողանանք ստանալ, եթե մեզ՝ որպես քաղաքացի, բանի տեղ դնեն, զեկուցեն, թե բիզնեսին ի՞նչ կտա, քաղաքացիներին ի՞նչ կտա: Եվրոպացիներն ասում են՝ ազատ մուտքի-ելքի վիզայի խնդիրներ պետք է լուծվի, ԵՄ տնտեսական ազատ շուկայի անդամ կարող ենք դառնալ և թղթաբանության մեջ չենք մտնի: Բայց պետք է հաշվել՝ արդյոք դա մեզ ձե՞ռք է տալիս, մեր տնտեսությունը ո՞ր ստանդարտով է՝ եվրոպակա՞ն, թե՞ հայկական: Արդիականացման համար լրացուցիչ ներդրումներ են պետք: Դա նշանակում է ապրանքի թանկացում, նշանակում է կյանքի թանկացում: Այդպես հեշտ չի, որ ուզենանք ու ինտեգրվենք: Գուցե Եվրասիականի դեպքում ավելի քիչ ստանդարտներ են պետք: Պետք է մի որոշակի մակարդակի գալ, հետո փորձել անցնել դրան: Սա շատ լուրջ հարց է և պետք է լուրջ քաղաքական, հետո տնտեսական որոշման արդյունք լինի: Իսկ հիմա պարզապես ոտքի վրա հարց լուծելու քայլեր են անում:

– Եվրոպացիները, որքան գիտեմ, խոստացել էին լավ ընտրություններ անցկացնելու դեպքում 2 մլն եվրո հատկացնել: Կտա՞ն, թե՞ չեն տա. այս խաղը հենց դրա՞ն է միտված:

– Չէ՛, ավելի շատ, մոտ 1 մլրդ, բայց 1 տարում չէ, այլ ավելի երկար ժամանակաշրջանում: Այս քաղաքական ճնշումները հենց դրա համար են: Հիմա իրենք էլ չէին սպասում այս գնահատականներին: Պատճառը հենց դա էր, որ, կներեք, Դավիթ Հարությունյանը և մնացածը այդ վայնասունը բարձրացրեցին, որ այդ կառույցներից միշտ գոհ էին և այլն: Իրենք չէին սպասում, որ նման գնահատականներ կտային: Ես չգիտեմ` եվրոպացիները որ ոտքի վրա էին արթնացել, բայց դա քաղաքական որոշում է: Նախկինում շատ ավելի վատ ընտրություններ են եղել, շատ ավելի լավ գնահատական են տվել: Նույնիսկ 2008-ին, 2003-ին այսպես չէր: Հիմա կտան, թե չեն տա` իհարկե կախված է հերթական խոստումներից: Քլինթընն էլ եկավ, նույն հարցադրումները հունիսի 18-ին Ֆրանսիայում են քննարկելու: Ինչ-որ բան պետք է վճարեն: Մեզ էլ շատերը մեղադրում էին քաղաքական հաշվարկներ կատարելու մեջ, բայց մենք երբևիցե չենք մտածում Հայաստանն ինչ-որ բանով ծախել:

– «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հարցն է շատ խնդրահարույց՝ մրցույթը ո՞նց անցկացվեց, արդյունքներն ինչպիսի՞ն էին, ինչո՞ւ իսպանական ընկերություն շահեց, ինչո՞ւ հենց Արտաշատի և Աշտարակի հատվածները առաջնահերթ վերակառուցվեն` այն դեպքում, երբ ունենք զորամասեր կամ գյուղեր տանող շատ վատ ճանապարհներ:

– Այդ մոտեցումն է ճիշտ՝ ի՞նչ հաշվարկով ենք կառուցում, ինչի՞ն է դա նպաստելու, ի՞նչ ենք տեղափոխելու, ի՞նչ ապրանքատեսակներ, ի՞նչ խնդիր է լուծելու: Շատ ճիշտ եք ասում: Շրջաններում ես գիտեմ 15 կմ-անոց հատվածներ, որոնց վերանորոգումը կլուծի 10-15 գյուղի հարց, դրանք կկապի շրջկենտրոնի հետ, և եթե հիմա անցնում են 1.5 ժամում, վերանորոգելուց հետո կանցնեն 15-20 րոպեի ընթացքում: Առաջնահերթությունն ինչո՞ւ է սրան տրված, ինձ համար անընդունելի է: Երբ պատկերացնում եմ այդ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը, ովքեր են անցնում դրանով, ինչպես են կառուցելու, քանի թունել է կառուցվելու և, ի վերջո, դրա արդյունավետությունը ինչպես է չափվում: Եվ հետո, եթե կառուցում են այս մասը, կրկին պետք է հողեր վերցնեն մարդկանց ձեռքից, իսկ հաշվի առնելով նաև իշխանության տեսակն ու որակը, համոզված եմ, որ այլ նպատակ կա: Պետական խնդիր չի լուծվում, այլ լուծվում է անձնական՝ մարդու կամ մարդկանց խնդիր: Բոլորն էլ գիտեն, որ նման տեսակի շինարարություններից ձախ գնացած գումարները բավականին մեծ են, հեշտ են յուրացվում: Եվ հերթական ձևն է՝ պետական պարտքը կավելացնեն, 3.6 մլրդ-ից կդարձնեն 4.2 մլրդ, հետո ով կվճարի, կվճարի: Այժմ կախված նրանից, թե ում կնշանակեն տրանսպորտի և կապի նախարար, կերևա թե ում ախորժակն են ուզում բավարարել: Ես գտնում եմ, որ այդ ճանապարհն արդյունավետ չի, կառուցելն իմաստ չունի և ավելի լավ կլինի, որ գումարները գնան դեպի գյուղական կամ այլ ճանապարհների բարելավման համար:

Երկրորդ՝ ավելի լավ կլիներ, որ բոլոր ջանքերը ներդնեին այս տարածաշրջանային հակամարտությունների վերացման վրա, որն իր հերթին կբերեր տրանսպորտային ենթակառուցվածքների այլ գաղափարախոսություն, որտեղ ՀՀ դերը շատ մեծ կլիներ: Դա նշանակում է Նախիջևանի երկաթգծի, դեպի Մեղրի-Իրան ճանապարհի գործարկում, որն ավելի էժան և հարմար է:

– Բացի այդ, այս հատվածը կառուցելու դեպքում մնացած հատվածների համար ֆինանսական խնդիրը լուծված չի, կլուծեն, թե ոչ` դա էլ հարց է, բայց մինչև կառուցեն այս հատվածների վիճակն ի՞նչ կդառնա:

– Oրինակ` հիմա ինչ է կառուցում Սաակաշվիլին. դեպի Բաթումի հատվածը կառուցում է, որ Սև ծովի ավելի լավ նավահանգիստներ կարողանա ելք ունենալ: Ասում է՝ դա կարող է օգտագործել նաև Բաքուն, ու գնում է նրան, որ Բաքվից Թբիլիսիով ճանապարհ կառուցի, ու իր երկրի զարգացման ռազմավարությունը դա է տեսնում: Մեզ մոտ «Հյուսիս-Հարավը» կառուցում են որ ի՞նչ: Պետք է հաշվեն՝ քանի մեքենա է գալիս, ինչ են տեղափոխում, ի վերջո` այդ ամենն ինչքանով է տնտեսապես շահավետ: Կարծում եմ` նման հաշվարկ չկա, և սա պարզապես հոխորտալու համար է, թե տեսեք` մենք ինչ ծրագրեր ենք իրականացնում: Օրինակ` նույն Դալմայի ճանապարհն ինչո՞ւ են կառուցում: Կարո՞ղ են բացատրել՝ ինչ են ստանում, բացի այն, որ Դալմայի հերն անիծում են, հետագայում էլ այդ Դալմայի ճանապարհի կողքի հողերի գինը բարձրանալու է:

– Կենտրոնում ազատ տեղ է…

– Կենտրոնում ազատ տեղ է, պետք է կանաչ այգի դառնա և վերջ: Այդ ճանապարհը մեզ ոչինչ չի տալու: Դա ընդամենը պետք է միացնի Տաշիրմոլին ամերիկյան դեսպանատան մոտ հանգույցին: Ինչների՞ս է պետք: Բա Դալմայի հերը չանիծե՞ն, հետո Երևանը շնչելու օդ չունենա:

– Վարչապետը շարունակեց պաշտոնավարել, ՀՀԿ-ն հաստատեց նրա թեկնածությունը…

– Նրա թեկնածությունն այժմ շահավետ է: Նա էլ ակնկալիքներ ուներ, գնաց Բրյուսել, պայմանավորվածություն ուներ, որ ներկայանալի կլինի, շարունակական կլինի ու այդտեղից փող ստանա: Նաև, եթե նրան հանեին, այդ դեպքում ռուսական ճնշման ազդեցության տակ պետք է լինեին, նրանք պարտադրեին իրենց ներկայացուցչին, ու չկարողանային մերժել:

– Լուրեր են շրջանառվում, որ Ծառուկյանը Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածություն ունի, որ նախագահական ընտրություններից հետո վարչապետի պաշտոնը կտան նրան:

– Չեմ կարծում: Ես ճիշտն ասած, այդ պայմանավորվածության մասին առաջին անգամ եմ լսում, մամուլը հերթական անգամ ուզում է քար գցի այդ հարաբերությունների վրա, բայց նույն ԲՀԿ-ն այս պահին կոալիցիայի անդամ չէ: Ես չեմ կարծում, որ նման բանակցություններ կգնան նրանց միջև այս պահին` քաղաքական նկատառումներից ելնելով: Մենք ստիպված ենք սպասել:

– Կառավարության ձևավորման ժամանակ պահանջում են նոր նախարարությունների ձևավորում՝ արդյունաբերության, ՏՏ, ներքին գործերի: Արդյոք պետական համակարգն արդեն ուռճացված չէ՞, ու ի՞նչ եք կարծում` հարկավո՞ր է հավելյալ նախարարությունների ձևավորում:

– Չէ՛, ամեն մեկը իր նախարարությունը կպահանջի: Իբր եղածներն աշխատո՞ւմ են, որ նորերը ստեղծեն: Ընդհանրապես, պետական ապարատը կարելի է 2 անգամ կրճատել: Ոչ մի բան էլ պետք չի: Ֆիկցիաներ են: Ի՞նչ ճյուղային նախարարության մասին կարող է խոսք լինել: Գլոբալ առումով տնտեսական քաղաքական ուղղություն պետք է լինի, որի շրջանակներում արդյունաբերությունն էլ, գյուղատնտեսությունն էլ կաշխատի: Տնտեսական մեխանիզմներ թող ստեղծեն: Էկոնոմիկայի նախարարությունն իր մեծ շենքում ինչո՞վ է զբաղված: Նախագահական ապարատը 1995-1998թթ. համեմատ կրկնակի ավելացել է` թե՛ քանակով, թե՛ ֆինանսական ծախսերով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում