Al-Jazeera հեռուստաընկերության փոխանցմամբ, այսօր` վաղ առավոտյան պայթեցվել է Եգիպտոսն ու Իսրայելը միմյանց կապող գազամուղը: Դեպքը տեղի է ունեցել Սինայի թերակղզում` Ալ-Արիշ քաղաքի մերձակայքում: Այս գազամուղը Եգիպտոսի տարածքով անցնում է դեպի Հորդանան, ապա Իսրայել: Իսրայելական իշխանություններն այս տեղեկությունը դեռ չեն մեկնաբանում: Տեղեկացնենք նաև, որ Եգիպտոսն Իսրայելին գազ մատակարարող հիմնական երկիրն է:
Ըստ ZMAN-ի` պայթուցիկը տեղադրել են թերակղզում գործող բեդվինական հրոսակախմբերը, որոնք նաև զենքով և զինամթերքով են ապահովում պաղեստինյան «Համաս» կազմակերպությանը: Տարիներ շարունակ բախումները բեդվինների և եգիպտական իրավապահների միջև շարունակվում են: