Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Մեկ դույլ սառը ջուր՝ Բաքվի բոնապարտիզմի վրա

Չի կարելի միանշանակ պնդել, թե Հայաստանում ռուսական ռազմաբազայի մարտական ուղղաթիռների 20 տոկոսով ավելացած թռիչքները նշան են այն բանի, որ Ռուսաստանը կարող է ցանկացած պահի միջամտել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ տեղի ունեցող հարձակումներին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Քաղաքական ու միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով The New York Times–ի հրապարակմանը:

«Ռուսական մամուլում բազմիցս ենք հանդիպել նյութերի, որ պրոֆեսիոնալիզմի պահպանման նպատակով ռուս օդաչուները պետք է թռիչքների նորմատիվային մինիմում ապահովեն: Ես ավելի շատ հակված եմ կարծելու, որ անցած տարվա համեմատ 20 տոկոսով ավելացած թռիչքները զուտ տեխնիկական նշանակություն ունեն»,- ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքերով՝ հենց Ամերիկայի Միացյալ Նահանգներն է The New York Times-ի միջոցով փորձում մեսիջներ հղել Ադրբեջանին, և պարբերականը, թեկուզ վկայակոչելով ռուսական բանակի գնդապետ Իգոր Գորբուլին, ԱՄՆ-ի կողմից հասկացնում է, որ միջազգային հանրությունը կտրականապես դեմ է ադրբեջանական գլխավոր շտաբի կամ նախագահի աշխատակազմի հիվանդ ուղեղներում ծագած ԼՂ խնդրի կարգավորման ռազմական ցանկացած սցենարի: «Սա Բաքվի բոնապարտիզմի վրա մեկ դույլ սառը ջուր լցնել է, տաք գլուխները հովացնելու ևս մեկ PR միջոցառում: Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը պնդաճակատ չի գտնվի և կհասկանա, որ մարտական գործողությունների ծավալումը խնդրի լուծման բոլոր տարբերակներից դուրս տարբերակ է»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Նշենք, որ The New York Times-ը հաղորդում է, որ բանակի ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Գորբուլն Interfax լրատվական գործակալությանը ասել է, որ ռուսական մարտական ուղղաթիռները, որոնք գտնվում են Հայաստանի ռազմական բազայում, 300 ուսումնական թռիչքներ են իրականացրել 2012-ի սկզբից ի վեր, և թռիչքների ժամանակն անցած տարվա համեմատ ավելացրել են 20 տոկոսով:

Բանակի ներկայացուցիչը շաբաթ օրն ասել է, որ Ռուսաստանի մարտական ուղղաթիռներն իրականացնում են ավելացող քանակով թռիչքներ Հայաստանի վրայով` այդ կերպ հստակորեն զգուշացնելով, որ Ռուսաստանը կարող է միջամտել ցանկացած պահի, եթե Հայաստանի և Ադրբեջանի սահմանի մոտ հարձակումները շարունակվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում