Ֆուտբոլի Եվրոպայի 2012 թվականի առաջնության խմբային փուլի շրջանակներում կայացած Ֆրանսիա-Անգլիա հանդիպման լավագույն խաղացող ՈւԵՖԱ-ի վարկածով ճանաչվել է ֆրանսիացիների կիսապաշտպան Սամիր Նասրին:
Հանդիպման 39-րդ րոպեին ֆուտբոլիստը բացել է խաղի հաշիվը և ակտիվորեն մասնակցել իր թիմի կազմակերպած գրոհներին:
Հիշեցնենք` Ֆրանսիա-Անգլիա հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով:










































